«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի

Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի
22.12.2020 | 21:46

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի ձերբակալությունից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալման որոշումը՝ ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը: Երեկ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ: Խոսքը վերաբերում է հենց երեկվա իրադարձություններին նաև Գորիսում: Քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գորիսեցիներին կոչ էր արել հավաքվել քաղաքի կենտրոնում և թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը քաղաք: Ըստ փաստաբանի` հենց այս կոչն էր առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն:

Դիտվել է՝ 5553

Մեկնաբանություններ

: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am